Նյարդաբանը պարզաբանել է՝ ինչու են ձեռքերը հաճախ քրտնում

Ձեռքերի ափերի հաճախակի քրտնելը կարող է նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների ու որոշ վարակների մասին հուշող ախտանշան լինել։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է նյարդաբան Մաքսիմ Կիդալովը։

Մասնագետի խոսքով՝ նման քրտնարտադրությունը կարող է պայմանավորված լինել ինչպես ժառանգական նախատրամադրվածությամբ, այնպես էլ մետաբոլիկ համախտանիշով ու մի շարք այլ խնդդիրներով։

«Ակտիվ քրտնարտադրությունը կարող է լինել նաև տարբեր էնդոկրին հիվանդությունների դրսևորում կամ կապված լինել որոշակի դեղամիջոցների ընդունման հետ», — հավելել է Կիդալովը:

Ինչպես ընդգծել է նյարդաբանը, ափերի առատ քրտնարտադրության դեպքում մասնագետներն առաջին հերթին խորհուրդ են տալիս հետևել անձնական հիգիենային ու կարգավորել քաշը, ինչի համար հարկավոր է հետևել սննդակարգին ու բավականաչափ մանրաթելեր օգտագործել։

Բացի այդ, հարկավոր է խորհրդակցել նաև մաշկաբանի հետ, քանի որ որոշ դեպքերում հիպերհիդրոզը կարող է լինել մի շարք հիվանդությունների ախտանշան։ Դրանցից որևէ մեկի ախտորոշման դեպքում անհրաժեշտ է առաջին հերթին վերացնել հիմնական պատճառը։ Նման պարագայում որպես օժանդակ միջոց կարող է ֆիզիոթերապիա նշանակվել, հավելել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ