Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել մի քանի շաբաթից, եթե Արևմուտքը դադարեցնի ռազմական աջակցությունը Կիևին։ Այս մասին, ըստ tass-ի, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Միաժամանակ, Բորելը նաև երկմտել է այս հայտարարության հնարավոր հետևանքի շուրջ ու նշել.
«Մենք չենք կարող դադարեցնել ռազմական աջակցությունը Ուկրաինային, քանի որ մենք չենք ուզում մի աշխարհ, որը կդառնա կապիտուլյացիայի աշխարհ, աշխարհ, որը Ուկրաինան կդարձնի երկրորդ Բելառուս:
Հարցն այն չէ, թե ինչպես ավարտենք պատերազմը, այլ այն, թե ինչպես մենք ավարտենք այն»,- հավելել է Բորելը, ընդգծելով, որ Արևմուտքը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային հենց այն պատճառով, որ ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում: