Հարություն Մկրտչյանը գրում է.
<<Կադաստրի վկայականի>> թեման ոնց ասես չարչրկվեց,ու էդպես էլ մի հոծ բազմություն չհասկացավ,որ խոսքը ոչ թե <<հատակագծի>> մասին էր,այլ <<նոտարական վավերացում>>ստանալու…
Օրինակ, մի քանիսի մոտ տեսա Մեծ Հայքի 15 նահանգներն ընդգրկող <<կադաստրի վկայական>>,որն ուզում են ստանալ արդեն մեր օրերում.պնդում են,որ ձեւ կա/ստանալու են ….
Ըստ այդ տրամաբանության ու տարածվող քարտեզների,մենք տարածքային պահանջներ ունենք ոչ միայն Թուրքիայից ու Ադրբեջանից,այլեւ անգամ/նաեւ ներկայիս Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ Վրաստանի Հանրապետությունից։
Ուզում եմ տեսնել էն խիզախ մահապարտներին,ովքեր գնալու են ասենք Մերձավոր եւ Միջին Արեւելքի ամենաուժեղներից մեկը համարվող պարսկական բանակից,որի զորահավաքային հնարավորությունը ըստ վերջին տվյալների հասնում է մինչեւ 20 միլիոնի, 1 քառակուսի կմ խլելու,կամ ձեռնոց նետելու Թուրքիայի `աշխարհում 8-րդը,ՆԱՏՈ-ում 2-րդը համարվող բանակին եւ հետ բերելու Վանա երազային ու խառնալիք լիճը …
Էս գիտեք հայկական դասական որ պատմություններին է նման .
Էն որ զույգերը մտերիմներով նշում են ամուսնության 50-րդ տարին ու հավաքվածներն ասում են
<<մի հատ 50 էլ գլորեք>>,
կամ ամուսնության 8-րդ տարին են նշում ու հավաքվածները ասում են
<<8-ը 80 դառնա>>…
Պայմանականորեն բնության գերակա օրենքներին դեմ ու չիրականացող բան են ասում,ու գիտեն ,որ դա բնական չի,բանական չի,անիրականա,արհեստականա,միֆա…
Բայց կարեւորը մեծ սրտով են ասում,կամենում են, ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԱ…
Սինթետիկ ցանկության ինչնա՞ ԲԱՐԻ …
Ոնց կարող է շոշափելիություն չունեցող բանը դասակարգում ունենալ առհասարակ ՉԱՐԱ թե՞ ԲԱՐԻ …
Այնինչ կարելի էր ասել առողջ,թեթեւ ու ներդաշնակ ապրեք … ու էդ ավելի ռացիոնալ վերաբերմունքա էդ զույգերի հանդեպ, ու ԲԱՐԻ մաղթանքա,քան էն պայմանականորեն 100- 150 տարի ապրելու/գլորելու մասին առասպելական հեռանկարը,որը փաթաթում են էս սովորական ադամորդիների ջանին,որոնք բոլոր հավաքվածներից էլ լավ գիտեն, որ հաստատ էդքան չեն ապրելու,ուր մնաց թե էդքան կողակցի հետ համատեղ ապրեն,ու չեն էլ ուզում էդքան ապրեն… որովհետեւ կարեւորը կյանքի տեւողությունը չի,այլ ապրած կյանքի ՈՐԱԿԸ….
Հայաստանի Հանրապետությանը մաքսիմալ տարածական,մաքսիմալ մեծ,ու մաքսիմալ անհնարին կադաստրի վկայական կամենալու փոխարեն կարելի է կամենալ հնարավոր եւ անձեռնմխելի կադաստրի վկայական,որին կտիրապետեն տնտեսական,սոցիալական, քաղաքակրթական,ռազմական կայունության ու հզորության հասած,հոգեպես ֆիզիկապես ու մենթալ մակարդակում առողջ քաղաքացիներ ….
Էդ գոնե դժվար ճանապարհա,բայց իրատեսական ու նպատակայինա … սինթետիկ չի ….
Էս մառազմն էլա տարիներ շարունակ վնասել ու վնասում մեր սերունդների մենթալ,էմոցիոնալ, ֆիզիկական ու հոգեւոր առողջությանը…
Վերջ տվե՛ք էս ԲԱՐԻ հակազգային ինքնաքայքայմանը…