Մովսես Հարությունյանը գրում է.
Վստահ եմ` քրեականի պետը նման կերպ չէր վարվի, օրինակ, եթե դիմացը կանգնած լիներ ինչ-որ գրասենյակային կամ այլ ոլորտի աշխատող։
Մեր մենթալիտետից իսպառ պետք է դուրս մղվի մարդկանց մասին զբաղվածությամբ կամ մասնագիտությամբ կարծիք կազմելու ու դրանով պայմանավորված համարժեք վերաբերմունքի արժանացնելու մշակույթը։
Հիշե՛ք. բոլորը` մատուցող, նախագահ, պատգամավոր, փաթեթավորող, առաքիչ կամ տաքսու վարորդ, նախ ՄԱՐԴ ԵՆ և ունեն հավասար իրավունքներ ու արժանապատվություն, իսկ սոցիալական կարգավիճակները խիստ ժամանակավոր ու հարաբերական են։