«Վարդան Օսականյանը պիտի վերջապես դադարի մարդկանց ապուշի տեղ դնել ու դա պիտի անի անհապաղ».Վահագն Ալեքսանյան

Վահագն Ալեքսանյանը գրում է.

Վարդան Օսականյանը պիտի վերջապես դադարի մարդկանց ապուշի տեղ դնել ու դա պիտի անի անհապաղ։

Ասում է. — «Նիկոլ Փաշինյանը Արցախը բանավոր հանձնել է»։
Սա ասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման փաստի առնչությամբ։
Այս պարագայում, ուրեմն՝ ցանկացած բանական մարդ պիտի ինքն իրեն հարց տա. եթե Հայաստանի ղեկավարն է Արցախը հանձնող-չհանձնողը, ուրեմն արդյո՞ք հենց նույն՝ բանավոր կերպով Արցախը 1998-ին չէր հանձնվել, երբ Օսկանյանն ու իր ղեկավարը որոշել էին բանակցել «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մեկ ընդհանուր պետության» գաղափարի շուրջ։

Ու կամ արդյո՞ք չէր հանձնվել, երբ ինքն ու իր ղեկավարը 2001-ին Քի Վեսթում որոշել էին բանակցել ԼՂ-ն Մեղրիով փոխանակելու շուրջ։

Պարզագույն հարց է, չէ՞. եթե Արցախը Ադրբեջանի կազմում չես ճանաչում, էդ ո՞նց ես փոխանակում Հայաստանի սուվերեն տարածք հանդիսացող Մեղրիի հետ։

Ու կամ եթե Արցախը Ադրբեջանի կազմում չես ճանաչում, էդ ինչու՞ ես բանակցում Արցախ-Ադրբեջան ընդհանուր պետության գաղափարի շուրջ։

Ու սրանից էլ պիտի ծագի մի ուրիշ տրամաբանական հարց. եթե փաստորեն իր իսկ ասած տրամաբանությամբ արդեն «հանձնված» էր, ինչպե՞ս կարելի է նորից «հանձնել» արդեն «հանձնածը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ