ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում մասնակցելու է Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Փաշինյանը՝ Հայաստանի առաջին ղեկավարը չէ, որը մեկնում է Թուրքիա, սակայն ՀՀ վարչապետի այց Թուրքիա տեղի է ունենում պատմական բարդ ժամանակաշրջանում։ Տարածաշրջանը կանգնած է ծանր մարտահրավերների առաջ, բավական թեժ փուլում են հայ-ադրբեջանական բանակցությունները, իսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգվորման հեռանկարը մշուշոտ է։
Հայաստանի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է քայլեր ձեռնակել, որպեսզի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատվի, որպեսզի վերջակետ դրվի հայ-ադրբեջանական հակամարտությանը և կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։
Սակայն ինչպես նախկինում՝ այսօր առավել ևս, քիչ չեն ուժերը, որոնք չեն ցանկանում որպեսզի տարածաշրջանը հանդարտվի, որոնք ցանկացած առիթ օգտագործել են և այսօր էլ օգտագործում եմ քննադատելու՝ հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի բոլոր քայլերը։
Նիկոլ Փաշինյանն կրկին հայտնվել է այդ նույն ուժերի թիրախում, երբ հայտնի դարձավ, որ մեկնելու է Թուրքիա։ Հատկանշական է, որ Փաշինյանի այցը սինքրոն քննադատում են Հայաստանի ընդդիմադիրները և Ադրբեջանը։ Այս հետաքրքրիր և յուրօրինակ տանդեմը գրեթե միշտ թիրախավորում է Հայաստանի իշխանությունների այն բոլոր քայլերը, որոնք միտված են պետության ինքնուրույնության բարձրացմանը։
Հայաստանի ընդդիմությունն ու Ադրբեջանը հատկապես ցավոտ են տանում Նիկոլ Փաշինյանի այն գործողությունները, որոնք բխում են Հայաստանի շահերից։ Այդ երկու ուժերը, ամենայն հավանականությամբ երրորդ կողմի դիրիժորությամբ, քննադատում են Հայաստանի իշխանությունների այն բոլոր քայլերը, որոնք միտված են փակելու տարածաշրջանի դուռը խառնակչի քաղաքականությամբ զբաղվող ուժերի առջև։
Եթե Ադրբեջանի քննադատական քայլերն ու գործողությունները Հայաստանի հանդեպ հասկանալի են, ապա անչափ բարդ է հասկանալ Հայաստանի որոշ ուժերի պահվածքը, որոնք միանգամից սկսում են ձայնակցել Բաքվին։
Հայաստանում արդեն թերևս բոլորին է հայտնի, որ կան ներքին ուժեր, որոնք զբաղված են երկրի թիկունքը թուլացնելով, ներսից հարվածներ հասցնելով և դա անում են այն ժամանակ, երբ կարևոր և բախտորոշ իրադարձություններ են սպասվում։ Այդ ուժերի լոզունգը՝ «հայրենիքի փրկությունն» է, բայց նպատակը իշխանության հասնելը, ավելի ճիշտ իրենց ստրկամիտ իշխանությունը վերադարձնելը, որը տասնամյակներ շարունակ ծառայեցրել են իրենց շահերին, իսկ երկրի շահերը հանձնել են օտար պետությանը։