Մայիսի 26-ին ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանցիների կողմից առեւանգված եւ Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռ թույլ չեն տվել տեսակցել։ Այս մասին հայտնել են ԿԽՄԿ-ից՝ նշելով, որ իրենք դեռեւս չեն տեսակցել նրանց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաեւ զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առեւանգել են ադրբեջանցիները։
ՊՆ-ն հայտնել էր նաեւ զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան եւ Կարեն Աշոտի Ղազարյան: