Օրերս Ծաղկահովիտ ԲԿ-ից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա մի պատանի:
Ոստիկանները պարզել էին, որ մայիսի 28-ին Ռյա Թազա գյուղում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այն վերածվել էր ծեծկռտուքի, որի ժամանակ նույն գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը դանակով խփել էր 17-ամյա համագյուղացուն:
Միջադեպից հետո տուժածի հայրն իր մեքենայով հետապնդել էր երիտասարդին, որն ուժասպառ էր եղել, ընկել եւ 63-ամյա տղամարդը մարմնական վնասվածքներ էր հասցրել նրան: 27-ամյա երիտասարդը եւ 63-ամյա համագյուղացին ձերբակալվել են: