Զանգեզուրի միջանցքը կկապի Թուրքիան և Ադրբեջանը, այս միջանցքի բացման աշխատանքները սրընթաց առաջ են ընթանում և մոտենում են ավարտին։
Այս մասին TRT Haber-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը՝ հայտարարելով, թե տարածքն ադրբեջանական է, այն «խլել են 1920 թվականին Խորհրդային Միության ժամանակ և փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանի և Թուրքիայի սահմանին պատնեշ է տեղադրվել, խոչընդոտներ են ստեղծվել»։
Ասելով, որ Զանգեզուրի միջանցքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև հեռավորությունը կկրճատվի մինչև 38 կիլոմետր, դեսպան Մամեդովն ընդգծել է, որ դա կարևոր է նաև Ասիայի հետ Թուրքիայի առևտրային հարաբերությունների համար՝ «Թուրքիան կապ կհաստատի Արևելքի և Արևմուտքի միջև»։
Դեսպանը նշել է, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծը Հայաստանի համար կարևոր է սեփական անվտանգության ապահովման տեսանկյունից։
«Զանգեզուրի միջանցքը իրականում լավ նախագիծ է Հայաստանի զարգացման համար՝ ապահովելով նրա ապագան։ Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը կորցրել է բազմաթիվ նախագծեր»,-հայտարարել է Մամեդովը: