Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի 8 հասցեում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված հասցում գործող շինանյութի խանութում, և կրակը տեսանելի է անգամ մի քանի կմ-ից։
Տարածքը սահմանազատվել է, որպեսզի հրշեջ-փրկարարները առանց խոչընդոտի աշխատեն։ Վերջիններս փորձում են կանխել նաև կրակի տարածումը։
Ոստիկանությունը պարզում է խանութի սեփականատիրոջ ինքնությունը և ինչ հանգամանքներում է հրդեհ բռնկվել։