ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նա մասնավորապես նշել է․ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»:
Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք դա ընդունում ենք ի գիտություն․ դա կարևոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, ու մենք դրանք հաշվի ենք առնում»,- ասել է Պեսկովը։
Պեսկովը նաև հավելել է, որ շարունակում են զարգացնել «հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները» Հայաստանի հետ։