Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիր, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով:
Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության առաջին նոր արտադրական ենթակառուցվածքը, որում գործելու է 1000 քմ տարածք ունեցող ստուդիա. այդտեղ նկարահանվելու են մշակութային և ժամանցային մեծամասշտաբ նախագծեր:
Շինարարական աշխատանքները կմեկնարկեն այս տարի: