«Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ քաղաքացու մոտ դանակ է հայտնաբերվել

Հունիսի 1-ին՝ ժամը 12.40-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևանի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով օդանավակայանի մեկնման սրահից գծային բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի, 48-ամյա տղամարդու:

Նրա ձեռքի պայուսակի խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սմ շեղբի երկարությամբ գաղտնի փականով դանակ: 48-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ