Հայկ Ստեփանյանը հրապարակել է իր վրա խմբակային հարձակման կադրերը

Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Երևի կհիշեք 2020 թվականի հունիսի 21֊ին ինձ հետ տեղի ունեցած դեպքը։ Այդ օրը ինձ վրա մի քանի տասնյակ անձինք էին հարձակվել մահակներով և այլ առարկաներով։ Հակապետական մամուլը միանգամից ինձ մեղադրեց ստի մեջ, թե իբր ոչ մի խմբակային հարձակման մասին խոսք չի կարող լինել և որ սուտ է ինձ վրա հարձակված մի քանի տասնյակ մարդկանց մասին տեղեկությունը։

Չսպասելով անգամ նախաքննության ավարտին մամուլը պնդում էր, որ ես հարձակվել եմ և մարդկանց ծեծի եմ ենթարկել, իսկ ինձ հետ վիճաբանել են ընդամենը 2 հոգի, ովքեր էլ ինձ իբր «ծեծի են ենթարկել»։
Ես համբերատար լռել եմ դեպքի մասին, սակայն այսօր մամուլը կրկին այդ դեպքով պայմանավորված անդրադարձ կատարեց ինձ փորձելով կրկին ինձ մեղավոր ճանաչել…

Ուզում եմ նշել, որ համաձայն դատարանի որոշման քրեական գործը կարճվել է։ Դեպքով անցնող մի քանի տասնյակ անձինք, ովքեր հարձակվել էին ինձ վրա այդպես էլ չեն հայտնաբերվել, բացառությամբ 2 երիտասարդի, ում հետ ի դեպ ես հաշտվել եմ և որևէ խնդիր չունեմ այդ տղաների հետ։

Ստորև տեղադրում եմ 2020 թվականի հունիսի 21֊ի երեկոյան Տիչինա փողոցում տեղի ունեցած դեպքի տեսանյութը։ Որպեսզի պարզ լինի այն նշեմ, որ տեսանյութում ես սպիտակ վերնաշապիկով եմ։ Հավելեմ, որ ես այդտեղ մենակ եմ…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ