Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆրանսիայի հրապարակում 2 բեռնատար ավտոմեքենաներ են բախվել և կան տուժածներ։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Էլեկտրատրանս» ՓԲԸ-ի 2 աշխատակից վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս են եղել բեռնատար ավտոմեքենայի զամբյուղի վրա՝ կապված տրոլեյբուսի գծերի հետ, երբ Isuzu մակնիշի բեռնատարը անցել է այդ վայրով, բախվել տրոլեյբուսի կախված լարերին, ապա ավտոմեքենայի բեռնախցիկը կոտրել:
Զամբյուղի մեջ աշխատանքներ կատարող 64-ամյա Հովիկ Խաչատրյանն ու 34-ամյա Արթուր Դավթյանը մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել են ներքև։
Վիրավորներ Հ․ Խաչատրյանը տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Ա․ Դավթյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: