«Իրազեկ քաղաքացիների միավորման» համար մեծ պատիվ էր «Ֆրիդմ Հաուսի» հետ միասին կազմակերպել Ժողովրդավարության հայկական (արդեն երկրորդ) ֆորումը, որին հյուրընկալեցինք Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության ու լրագրողական համայնքի ամենահեղինակավոր ներկայացուցիչներին:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Մեզ համար շատ կարևոր էր, որ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները քաղհասարակության հետ նստեն մի սեղանի շուրջ և քննարկեն ժողովրդավարության զարգացման խնդիրները (և, իհարկե, պատասխանեն քննադատությանը):
Ասեմ նաև, որ ֆորումին հրավիրված էին թե՛ խորհրդարանական և թե՛ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք ևս մասնակցել են քննարկումներին»,- հավելել է նա:
Հիշեցնենք՝ Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումը տեղի էր ունեցել մայիսի 31-ին Երևանում: