«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները՝
Սարյանի փ.՝ Պուշկինի փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. — Զորյան փ. խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փ. խաչմերուկից մինչև Թումանյանի փ. — Սարյանի փ. խաչմերուկ հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:
Ճանապարհները փակ են լինելու հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն:
Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: