Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որը, ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել բարձր հարկից:
Այս մասին հայտնում են ԲԿ-ի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան, գիտակցության չգալով, մահացել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա, և վիրավոր երեխա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նշված վայրից ծայրահեղ ծանր վիճակում բժիշկները հիվանդանոց են տեղափոխել մոտ 1 տարեկան տղա երեխայի։ Տեղում հայտնաբերվել էր երկտասարդ կնոջ դի։