Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ բակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում պարզաբանեց՝ ինչո՞ւ են ԱԺ այգու դռները փակ հասարակության համար։
«Այգին միայն այսօր է բաց՝ հունիսի 1-ին՝ Երեխաների օրվա կապակցությամբ։ Ես շատ եմ ցանկանում, որ այն դռները բացի բոլոր առջև, բայց քանի որ հասարակության մեջ ագրեսիվ դրսևորումներ կան, ինչը գալիս է ընդդիմության ագրեսիվ պահվածքից, վերջին օրինակը ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքն էր, որտեղ չեղած տեղից ինչ-որ բան սարքեցին, վստահ չեմ, որ այգին չեն փորձելու ինչ-որ քաղաքական նպատակներով օգտագործել»,- պարզաբանեց նա՝ հույս հայտնելով, որ, այնուամենայնիվ, այգին մի օր բոլորի առջև մշտապես բաց կլինի։
Նշենք՝ Հունիսի 1-ի առթիվ Ազգային ժողովի այգում 11։00-ից մինչև 16։00-ն տեղի են ունենալու մանկական տարբեր միջոցառումներ։