«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հարց ուղղելով ընդդիմության ներկայացուցիչներին ու գրելով.
«Տեսնես գոնե մեկ ընդդիմադիր պատգամավոր այս թեմայով խոսելու բան ունի՞։ Գոնե մեկի մտքով կանցնի՞ մարդկանց արժանապատվությունը հերթական անգամ «քեշով» գնելու փորձի համար ներողություն խնդրել։
Գոնե մեկը կխոստովանի, որ, այո, հերթական անգամ փորձում էին ընտրակաշառք բաժանել, որ դրա հազարապատիկը նույն մարդկանց գրպաններից տանեին Պանամաներ, հետո էլ էնտեղից Էկվադոր բանանի (ու ոչ միայն) գործ անեին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ. Հովհաննիսյանն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ մայիսի 25-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։