Մոլդովայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. մասնակցում է Նիկոլ Փաշինյանը

Մոլդովայում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողությունը։

Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող «Միմի» ամրոցի բակում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարմիր գորգի վրա դիմավորել է մասնակից շուրջ 5 տասնյակ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ բացման արարողության ավարտին կարվի նաև արարողակարգային լուսանկար:

2022-ին անցկացված առաջին գագաթնաժողովից հետո մասնակիցների թիվն այս տարի աճել է, Պրահայում անցկացված գագաթնաժողովին հրավիրվել էին 44 երկրների ղեկավարներ: Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել Եվրոպական խորհրդի նախագահին, Եվրոպական հանձնաժողովի նախագահին ու Եվրախորհրդարանի նախագահին, 47 երկրների ղեկավարների, բացի Հայաստանից մասնակցում են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը, Ուկրաինան, Իսպանիան, Լեհաստանը և այլ երկներ:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ