Թուրքական էջը YouTube-ում ներբեռնել է մի խաղ, որտեղ թուրք կոմանդոսները գրավում են հունական ժայռոտ կղզին, այս մասին հայտնում է Greek City Time-ը։
Նշվում է, որ սա ընդամենը տեսախաղ է, սակայն պարզ է, որ թուրքերն այսկերպ հոգեբանական ազդեցություն են փորձում իրականացնել։ Հատկանշական է, որ տեսանյութի պահերից մեկում թուրքերը «պատանդ են վերցնում հույն զինվորներին»։
«Վերոնշյալից երևում է, որ Թուրքիան տարիներ շարունակ սիստեմատիկ և մեթոդիկ կերպով նախապատրաստում է իր ժողովրդին և նույնիսկ կեղծ տեսանյութերի միջոցով ֆանտազիա է ստեղծում Էգեյան ծովում մեր կղզիների օկուպացիայի մասին։ Այնուամենայնիվ, նրա դեմ կլինեն, ոչ թե Լիբիայի և Սիրիայի զինված ուժերը, որոնք բզկտված են քաղաքացիական պատերազմներով, այլ մեր նավատորմը, բանակը և, առաջին հերթին անպարտելի ու հպարտ հույն ժողովուրդի։
Վերջապես, մեր երկիրը շատ ամուր դաշինքների կազմում է, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, ինչը, ի լրումն վերը նշվածի, շատ ուժեղ զսպող միջոց է ագրեսիվ Թուրքիայի դեմ»,- գրում է պարբերականը։