Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ամեն ինչ երեխաների համար»։ Սա զուտ բառակույտ չէ, այլ շատերիս սրտում ու մտքում բուն դրած սկզբունք։
\Սկզբունք, որով առաջնորդվում ենք ողջ կյանքում՝ փորձելով լավագույնը փոխանցել մեր երեխաներին։
Քանզի նրանք են մեր ապագան, և նրանք են դառնալու մեր արժանի հետնորդներն ու սկզբունքների կրողները։
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Օրն ազդակ է բոլորին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:
Անհոգ մանկություն, խաղաղ երկինք եվ լուսավոր ապագա բոլոր երեխաներին։