Օդային տագնապ Կիևում․ հրթիռակոծության հետևանքով երեխա է զոհվել

Կիևում կրկին օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Դիտորդական ծառայությունները գրում են բալիստիկ հրթիռների սպառնալիքի մասին՝ պնդելով, որ դրանք ուղղված են հենց Կիևի վրա։

Կիևի քաղաքային ռազմական վարչությունը թարմացված տեղեկատվություն է հրապարակել Կիևի հրետակոծության հետևանքների վերաբերյալ։

Հիմնական պարզաբանումը վերաբերում է մահացածների տարիքին. ըստ այդմ՝ մահացել է երեք մարդ, որոնցից մեկը՝ 2012 թվականին ծնված երեխա։

Ավելի վաղ հաղորդվում էր երկու երեխայի մահվան մասին։

Նաև Կիևի երկու շրջաններում տուժել է 12 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հաղորդում է վարչակազմը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ