Աջափնյակի կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. փաստի առթիվ գրություն է ուղարկվել Ոստիկանություն

Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են: Աջափնյակ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ կանգառասրահները գտնվում են հետևյալ հասցեներում`  Սիլիկյան Նոր խճուղի` Հ 2-ի դիմաց և Մազմանյան փողոց` «Գարաժ մոլ»-ի դիմաց։

«Խստորեն դատապարտում ենք նման վարքագիծը և վերաբերմունքը համայնքային գույքի հանդեպ։ Աջափնյակ վարչական շրջանի կողմից փաստի առթիվ գրություն է ուղարկվել ՀՀ Ոստիկանության բաժանմունք` մեղավորին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Նման վարքագիծը անընդունելի և դատապարտելի է»,- հայտնում են Աջափնյակ վարչական շրջանից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ