Անձրևային եղանակը կպահպանվի

Երևան քաղաքում՝ մայիսի 31-ի ցերեկը սպասվում է, հունիսի 1-5-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ