«Ջրել է պետք մեր միջավայրը, «ջրել» աղոթքով, հավատքով, բարությամբ, լավությամբ ու խոնարհությամբ»․ — Նազենի Հովհաննիսյան

Նազենին 7-ամյա երաժշտական կրթություն ստացել է Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։

Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի  դերասան բաժնում։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ։

Մեր շատ սիրելի տաղանդավոր դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր Ինստագրամյան էջում նոր լուսանկար էր հրապարակել և լուսանկարին կից կատարել հետևյալ գրառումը․

«ԲԱՐԻ ԼՈՒ՜ՅՍ)))) Եթե անգամ անապատի մի փոքր մաս հետևողականությամբ ու հավատարմորեն ԱՆԸՆԴՀԱՏ ջրես, հաստատ կկանաչի: Լավ գործերն էլ էդպես են, դժվարությամբ են տրվում, բայց արդյունքն արդարացնում է ամեն ինչ:

Ջրել է պետք մեր միջավայրը, «ջրել» աղոթքով, հավատքով, բարությամբ, լավությամբ ու խոնարհությամբ: Ի վերջո ուժեղ մարդը անընդհատ դրա մասին գոռալու կարիք պիտի որ չունենա:

Գ. Նժդեհի խոսքն աչքիս առաջ է 16 տարեկանից,«Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր, նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր:

Ավագ Շաբաթ »

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ