Ռուսաստանի ամբողջ տարածքում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ որևէ քննարկում չի ընթանում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ կապակցությամբ ոչ մի որոշում չի կայացվել, և ոչ մի քննարկում չի ընթանում»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի առաջարկը՝ Ռուսաստանի տարածքում ռազմական դրություն մտցնելու մասին:
Պեսկովն ընդգծել է, որ ռազմական դրություն մտցնելու հարցն «ամբողջությամբ դաշնային բարձրագույն իշխանության իրավասությունն է»: