Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ազատ է արձակվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք՝ Մեջլումյանին ձերբակալել, այնուհետև կալանավորել էր Հակակոռուպցիոն կոմիտեն:
Նրա հետ միասին ձերբակալվել և հարցաքննվել էին քաղաքապետարանի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը, Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը։