Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, բայց մեծ ջանքեր են ներդրվում ցեղասպանության ճանաչման հարցում:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել և ապրում է իր հայրենի պատմական հողի վրա:
«Այսինքն՝ ոչ թե պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, և դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, և կարևոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ»,- նշեց նա:
Ըստ Սինանյանի՝ ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից. «Մենք պետք է դա կապենք այսօրվա մեր անվտանգության հետ»: