Այսօր՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարեց, որ ուզում է՝ «Ստամբուլյան կոնվենցիան» վավերացվի:
«Ես գիտեմ՝ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես կրկնում եմ՝ այն կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ քաղհասարակության ներկայացուցիչները պիտի կարողանան մեզ աջակցել»,- ասաց նա։
Ըստ դիվանագետի՝ կան հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ են աշխատում, սակայն կարիք կա, որ այդ աշխատանքը լինի լայնածավալ․ «Կանանց դեմ բռնության կոալիցիան ու այլ կազմակերպություններ աջակցում են այն իրավունքներին, որոնք տրվում են հաշմանդամություն ունեցող կանանց։ Մեծ աշխատանք է կատարվում, սակայն այդ աշխատանքը կարող է շատ ավելին լինել»։
ԵՄ դեսպանը կարևորեց՝ Հայաստանը ընտրել է ժողովրդավարության ուղին, որը նաև նշանակում է մարդու իրավունքների պաշտպանություն։