Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի գործով Գայանե Հակոբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել դատավոր Մ. Շահվերդյանին։
Այն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական նիստ, հայտնում է «Որդիների կանչ» ՀԿ-ն։
Դատական նիստը լինելու է հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, դռնբաց: