Այսօր՝ մայիսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Արտակ Պ․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Երվանդ Քոչար 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Ս․-ին։
Այս մասին գրում է Shamshyan.com-ը՝ նշելով, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն։
Վրաերթի ենթարկվածին տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել, ապա պարեկները նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, նա տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։