Ուկրաինայի երեք գեներալի, այդ թվում՝ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Իգոր Կոլեսնիկիին, որոնք մեղադրվում են Դոնբասում ավելի քան 500 խաղաղ բնակիչների սպանության համար, ՌԴ-ն հետախուզում է։ Այս մասին հայտնի է դառնում Ռուսաստանի ՆԳՆ որոնողական բազայի տվյալներից:
«Կոլեսնիկ Իգոր Իվանովիչ, ուկրաինացի. հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում՝ չնշելով, թե որ հոդվածով։
Տվյալների բազայում են նաև Ալեքսանդր Լոկոտան և Անդրեյ Գրիշչենկոն։
Մարտին Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հեռակա մեղադրանք է առաջադրել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Իգոր Կոլեսնիկին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ալեքսանդր Լոկոտային ու Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Անդրեյ Գրիշչենկոյին:
Գերատեսչությունում նշել են, որ 2016 թվականից ի վեր՝ իրենց պաշտոնավարման ընթացքում, Դոնբասում ռազմական գործողությունների ղեկավարման արդյունքում զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ, շուրջ 1000 մարդ՝ վիրավորվել։