Հունիսին տեղի կունենա արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի խաղաղության պայմանագիրը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կարծում է, որ Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո Բաքուն որոշակի դրական ակնկալիքներ է ձևավորել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացի մասով։

«Մենք գնում ենք դեպի Քիշնևում կայանալիք հանդիպմանը որոշակի լավատեսությամբ, որոշակի ակնկալիքներով, հունիսին տեղի կունենա արտգործնախարարների ևս մեկ հանդիպում, որի ընթացքում կքննարկվի խաղաղության պայմանագիրը»,- ասել է նա։

Հաջիևը կրկին նշել է, որ Ադրբեջանը «պատրաստ է ապահովել Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն իր երկրի սահմանադրության շրջանակներում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ