Ղարաբաղում նոր պատերազմի գինը Սյունիքն է․ պատրա՞ստ ենք

Վերջին շրջանում  ընդդիմությունը թիրախավորել է վարչապետ Փաշինյանի ու իշխանության այլ ներկայացուցիչնեի այն հայտարարությունը, որ պատրաստ ենք ճանաչել 86,6 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե իհարկե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետր տարածքով։  Չնայած, որ ՀՀ իշխանությունը նաև շեշտում է, որ այսպիսով ԼՂ հիմնահարցը չի լուշվում, ու միջազգային երաշխիքներ են պետք ԼՂ հայության անվտանգության համար։

Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը առ այն, որ այսպիսով Հայաստանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մաս, կամ ինչպես ընդդիմադիրներն են ասում՝  Փաշինյանը հանձնում է Արցախը։

Իհարկե, հանրության հույզերի հետ խաղալը ընդդիմության համար հեշտ է, բայց կան փաստեր, որոնց հետ ուզես թե չուզես պետք է հաշվի նստել։

ԼՂ հիմնախնդրի ողջ էությունը կայանում է նրանում, որ միջազգային հանրությունը, ամբողջ աշխարհը՝ այդ թվում նաև Հայաստանի դաշնակից Ռուսաստանը կարծում է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի  Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։  ՄԱԿ-ի 4 բանաձևերը հենց սրա մասին են։  Այլ կերպ ասած, ԼՂ-ն կարող է լինել անկախ միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնի։  Ինչը բնականաբար երեբեք չի լինի, եթե նույնիսկ անգամ հասնենք Բաքու ու չայ խմենք, անգամ այդ պարագայում Ադրբեջանը չի ճանաչի ԼՂ անկախությունը։ Փաստերն ավելի քան խոսուն են, Արցախյան առաջին պատերազմը հաղթելուց հետո անգամ Հայաստանը չճանաչեց ԼՂ անկախությունը, որովհետև չէր կարող դեմ գնալ ամբողջ աշխարհին։

Իսկ ո՞րն է այլընտրանք։

Իշխանության առաջարկած խաղաղության այլընտրանքը պատերազմն է։

Պատրա՞ստ ենք նոր պատերազմի։ Ունե՞նք ռեսուրսներ, պատրա՞ստ ենք դեմ գնալ ամբողջ աշխարհին, պատրա՞ստ ենք ևս 4000 զոհ  տալ։  Սրանք հարցեր են, որոնք մեզնից յուրաքանչյուրը պետք է տա իրեն։ Պատրաստ է արդյոք այս ամենին։

Ի՞նչ շանսեր ունենք նոր պատերազմում։

2020 թվականի 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո պարզ դարձավ, որ Հայաստանը չունի այն ներուժը, բանակն ու ռազմատեխնիկան, որպեսզի պատերազմի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ։ Չունենք նաև  այն դաշնակիցը, ով գոնե կօգնի զինտեխնիկայի հարցում։

Հետևաբար որն է իմաստը գնալ նոր պատերազմի, որի վերջաբանն արդեն իսկ կանխորոշված է՝  տարածքային կորուստներ, զոհեր, հարցականի տակ դրված Հայաստանի պետականություն։

Նոր պատերազմի դեպքում Ադրբեջանն այլևս չի սահմանափակվելու միայն ԼՂ-ով, ոտնձգություններ է անելու նաև  ՀՀ սուվերեն տարածքների հանդեպ, որպեսզի ստանա իր վաղեմի երազանքը՝ միջանցքը։ Իսկ այդ պարագայում, կորցնելու ենք Սյունիքը ու մեծ հարցականի տակ է դրվելու նաև ՀՀ պետականությունը։ Բացառված չէ նաև, որ դառնանք 3-րդ երկրի ինչ-որ մի գավառ, շրջան։

Պատրա՞ստ ենք սրան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ