Երեկ՝ մայիս 30-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ՝ մեկ այլ հրամանով ազատվելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից:
Ոստիկանության գնդապետ Արման Պապյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով կենսաթոշակի։
Մեկ այլ հրամանով Սանթուր Դուրգարյանն ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի պետ:
ՀՀ ՆԳ նախարարի հրամանով, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, որի ազատման մասին «Հայկական ժամանակ»-ը երեկ հայնել էր: