ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. Ծեծկռտուք` Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ

Համացանցում հայտնվել է ծեծկռտուքների ու քաշքշոցների կադրերով տեսանյութ հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի մասնակցությամբ:  Ուշադիր դիտելով տեսանյութը՝ կարելի է նկատել, որ ամենայն հավանականությամբ հայտնի երգիչը հարբած է:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Հ.Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին՝ 2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ