ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում ծրագրում է այցելել Ջերմուկ:
Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում:
«Ջերմուկում ընթանում են խոշոր ներդրումային ծրագրեր, որոնք վերաբերում են զբոսաշրջային ոլորտին։ Քաղաքը զարգանում է, չի կանգնել»,- ընդգծեց նա։
Ըստ նախարարի՝ 2023-ին Հայաստան այցելած 630 հազար զբոսաշրջիկների թիվը մոտ 35 տոկոսով ավելի է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Դա թույլ է տալիս ենթադրել, որ զբոսաշրջության առումով Հայաստանը 2023-ին կլինի ռեկորդային տարի, եթե, զգալի կամ լուրջ խոչընդոտներ չլինեն:
2022-ին Հայաստան է այցելել 1 միլիոն 666 հազար զբոսաշրջիկ, ինչը, ըստ պաշտոնական տվյալների, ռեկորդային ցուցանիշ է: