«Այս շաբաթ հնարավոր է փոխվարչապետների մասնակցությամբ կայանա եռակողմ հանդիպում, պլանավորում եմ մասնակցել». Մհեր Գրիգորյան

Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելու համար շատ նախնական հաշվարկներով կպահանջվի մոտ 2-3 տարի:

Այս մասին այսօր ԱԳՆ շենքի մոտակայքում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա ընդգծեց, որ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար:

«Մենք ուզում ենք լուծումներ, որոնք կամրապնդեն և կավելացնեն Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես լոգիստիկ հանգույց։ Երկաթուղային տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում»,- նշեց նա

Գրիգորյանը հավելեց՝ այս շաբաթ հնարավոր է կայանա եռակողմ խմբի հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ, որին այս պահի դրությամբ ինքն անձամբ պլանավորում է մասնակցել: Նիստում քննարկվելու են միայն ապաշրջափակման հարցերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ