Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածում (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) գտնվող կամուրջն ամբողջովին կազմատվել է: Վթարավտանգ դարձած կամրջի փոխարեն կկառուցվի նորը։
Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Կտեղադրվեն կամրջի հիմքերը, այնուհետև՝ երկաթբետոնե սալերը, կկատարվեն նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։
Կամուրջը կառուցում է «Կամուրջշին» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։ Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կնորոգվի նաև կազմատված և նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով այս պահին ապահովվում է երթևեկությունը։
Դեպարտամենտը հիշեցնում է, որ շրջանցիկ կամրջով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։
Մանրամասները՝ տեսանյութում