Կրակոցներ Երևանի ավտոկայանատեղիներից մեկում. 18-ամյա երիտասարդ է սպանվել

Երեկ՝ մայիսի 29-ին,կրակոցներ ու սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել և դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության, պարեկային ծառայության, քննչական խմբերը, փորձաքրեագետները:

Ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել, ու մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ