Փոփ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը ցուցադրել է կադրեր կլինիկայից և խոսել ապագա պլաստիկ վիրահատությունների մասին։
«Ո՞ւր եմ գնում գիշերվա կեսին. գեղեցկության և կատարելության սահման չկա, հիմա գեղեցկությամբ կզբաղվենք, պլաստիկ վիրահատություններ կանենք»,- կիսվել է կատարողը։
Նրա վիրաբույժ Թիմուր Խայդարովը խոստացել է, որ Կիրկորովի կերպարանափոխությունը սենսացիոն կլինի։ Սակայն ոչ նա, ոչ էլ արտիստը չեն բացահայտել ապագա պլաստիկ վիրահատության մանրամասները։
Ֆիլիպ Կիրկորովը երբեք չի թաքցրել, որ բարելավում է իր տեսքը կլինիկայում։ Հունվարին նա խոստովանել էր, որ դեմքի ձգում և լիպոսակցիա է արել։ Մարտ ամսին երաժիշտը վիրահատվել էր կրծքավանդակի և իրանի շրջանում՝ մարզական տեսք ձեռք բերելու համար։
Արտիստի խոսքով՝ ինքը որոշել էր պլաստիկ վիրահատության դիմել՝ հանուն իր հանդիսատեսի և ապրիլին կայանալիք Կրեմլի պետական պալատում կայանալիք մեծ մենահամերգի։
Սակայն ոչ բոլոր ունկնդիրներն էին դրական են գնահատել Կիրկորովի կերպարանափոխությունը։ Ոմանք նրան հորդորում էին նրբագեղ ծերանալ և համեմատում էին վամպիրի հետ։