Տելեգրամով թմրամիջոցների ապօրինի շրջանառության քրեական վարույթով 250 անձ է անցնում

Տելեգրամ ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական վարույթով անցնում է 250 անձ, Ազգային ժողովում Ներքին գործերի նախարարության 2022թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս նշեց նախարար Վահե Ղազարյանը: Նա հավելեց՝ ոստիկանությունը թմրամիջոցների շրջանառության բացահայտման դրական ցուցանիշ ունի:

Վահե Ղազարյան (ՀՀ ներքին գործերի նախարար) — 2021թ. ոստիկանությունում բացեցինք համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին, ունենք բավականին դրական արդյունքներ: Ներկա պահին Քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, այսինքն՝ «Տելեգրամ» կանալով` որ այսօր ամենադժվարը և խնդրահարույցն է մեզ համար: Դրա հետ կապված` ունենք կատարված շատ լուրջ աշխատանքներ, և դրա մասին մոտ ժամանակներս կլսեք:

Շարունակելով թմրամիջոցների թեման` նիստը համանախագահող Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հետաքրքրվեց օրեր առաջ «Մրգենի» ընկերության պահեստում հայտնաբերված շուրջ 1 տոննա թմրանյութի դեպքից:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց՝ ընկերության սեփականատեր, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, ինչպես նաև այլ նախկին պաշտոնյաներ, որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարված, գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, Վահե Ղազարյանին հարցրեց՝ ի՞նչ աշխատանք է տարվում նրանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ