Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.

«Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի հուշարձանը, որ հավերժացնում էր Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հետաքրքիր է` արդյոք որևէ արձագանք կլինի՞ Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանների ոչնչացմանը, ինչ-որ ռեպորտաժներ կամ թոք-շոուներ, որտեղ հայրենասերները կդատապարտեն այս քայլը։ Կամ միգուցե բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության ավանդական կոչո՞վ:

Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո` դեմքի զարմացած արտահայտություն, թե` ամեն դեպքում ի՞նչը և ե՞րբ այնպես չի եղել»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ