ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը «Հայաստանի և Ռուսաստանի պատկերների փոխադարձ ընկալումը» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է։
Ըստ Պալտովի մնացել են տեխնիկական հարցեր, փաստաթուղթը գրեթե պատրաստ է և չնչին փոփոխություններ են արվում։
Պալտովը նշել է, որ վերջին քայլն է մնացել, որ կողմերը պետք է անեն։