ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում հունիսի 19-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ։
Տոմսերի օնլայն վաճառքը արդեն մեկնակած է, իսկ ստադիոնի տոմսարկղից տոմսեր գնելու հնարավորություն կընձեռվի ավելի ուշ։
Տոմսերը, ինչպես առցանց, այնպես էլ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից, հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 5 տոմս։
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո խնդրում են սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ