Մայիսի 30-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մասնակցելու է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին:
Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից՝ նշելով, որ հանդիպման շրջանակներում նաև պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա օգնական Սևակ Ղագրամանյանը և Անվտանգության խորհրդի քաղաքական սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական Արշակ Մուսախանյանը կմեկնեն Սլովակիա և Մոլդովա։