«Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հալածյալ է». Աշոտյանը՝ վարչապետին

Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ քաղաքացիներ հարցերի պատասխանն։ Ուղիղ եթերից որոշ հատվածներ՝ ստորև․

«Եվ ասաց բազմաթիվ հին ու նոր ստեր։  Փաշինյանի ասուլիսի մի զգալի մասը նվիրված էր իր խոստումներին։ Իբրև թե կատարմանը։ Մի կողմ դրած, որ «100 տոկոս կատարել եմ» ձևակերպումներն առնվազն կոռեկտ չեն, մի քանի փաստ պարզապես աղաղակող էին։

Այլևս իրականություն է իր խոստումը, որ պետական 30-40 տոկոսով լցնելը, իր բառերն են, այլևս իրականություն է դառնում, որովհետև 2018-ին բուջեն եկամտային մասով ավելացել է 10 տոկոսով, իսկ 2019-ին կանխատեսում է մինչև 5 տոկոսի ավելացում։ Անգամ եթե այդպես է, թվերը վիճելի են, բայց պարզագույն մաթեմատիկան ասում է, որ եթե անգամ ճիշտ թվեր է ներկայացրել, ապա 2 տարվա կտրվածքով՝ 10+5-ը չի տալիս իր խոստացած 30-40 տոկոսը։

Եվ երկրորդ՝  2018-ի պետական բյուջեն արդեն ծրագրված էր որպես 2017-ի նկատմամբ ավելի դրական սպասումներով բյուջե։ Այսինքն՝մեկ է՝ պետք է ավելանային։ Վստահ եմ, որ իր բացակայության դեպքում, չլիներ Հայաստանում իշխանափոխություն, ավելի կմեծանար»,-ասել է Աշոտյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ