Բյուջետային քննարկման ժամանակ ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև առաջիկայում Քիշնևում սպասվող հնգակողմ հանդիպմանը: «Քննարկում կար՝ արդյոք հնարավո՞ր է հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի:
Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգթոնից առաջ իրենց փոխանցված առաջարկությունների վերաբերյալ, հետևաբար այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,- ասաց վարչապետը: